ARM ENG            Renesa home Contact Us Site Map

«ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ Գլխավոր հաշվապահի օգնականի/հաշվապահի թափուր աշխատատեղի համալրման նպատակով:

 
Աշխատանքային գրաֆիկ` լրիվ դրույք:
 
Աշխատավայրի հասցե` ՀՀ, ք. Երևան, Վարդանանց 16
 
Պարտականություններ`

Հաշվապահական ամենօրյա ձևակերպումների իրականացում
Հարկային հաշվետվությունների կազմում
E-invoicing համակարգով հաշիվ-ապրանքագրերի դուրսգրում
Աշխատավարձի, հիմնական միջոցների ու ոչ նյութական ակտիվների հաշվառման վարում
Ֆինանսական հաշվետվությունների կազմում
Գլխավոր հաշվապահի կողմից այլ հանձնարարությունների կատարում

  Պահանջվող հմտություններ`
 
Բարձրագույն տնտեսագիտական և/կամ տեխնիկական կրթություն
Ֆինանսական/հաշվապահական ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
ՀԾ բանկ և ՀԾ հաշվապահ ծրագրերի տիրապետում
MS Office փաթեթի խորացված իմացություն
Հարկային օրենսդրության իմացություն
Հաշվապահական միջազգային ստանդարտների իմացություն
ACCA կամ Հաշվապահական ասոցիացիայի կողմից տրված որակավորման առկայությունը կդիտվի որպես առավելություն
Ներդրումային գործիքների հաշվառման տիրապետումը կդիտվի որպես առավելություն
Վերլուծական մտածողություն և թիմում աշխատելու հմտություններ
Ժամանակի կառավարման զարգացած հմտություններ
Հայերենի, ռուսերենի և բիզնես անգլերենի իմացություն
 
Դիմելու վերջնաժամկետ` 25/12/2020
 
Դիմելու գործընթաց՝ ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները l.harutyunyan@renesa.am հասցեին:
"Ռենեսա" ՓԲԸ Ներդրումային Ընկերություն։
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վարդանանց 16
Հեռ/Ֆաքս։ 54-83-83, 54-83-87, 54-87-87, էլ.փոստ։ info@renesa.am