ARM ENG            Renesa home Contact Us Site Map

Հարգելի' հաճախորդ, Ընկերության կողմից ծառայությունների մատուցման հետ առնչվող ցանկացած տարաձայնություն  բացառելու, շահերի բախումը կանխելու, Հաճախորդի իրավունքները պատշաճ ձևով պաշտպանելու նպատակով, ինչպես նաև  ի կատարումն "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների, Ընկերությունը հաստատել է` "Հաճախորդների բողոքների քննության գործընթացը կարգավորող ընթացակարգը":

Հաճախորդները Ընկերության նկատմամբ ծագած բողոք-պահանջների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Ընկերությանը հետևյալ հեռախոսահամարներով` (37410) 54 83 83, (37410) 54 83 87,  իսկ  բողոք-պահանջները կարող են ուղղվել ինչպես վերոնշյալ հեռախոսահամարներով, այնպես էլ Ֆաքսով`  (37410) 54 83 83 և Էլ. փոստով` info@renesa.am, ինչպես նաև կարող եք այցելել մեզ  հետևյալ հասցեով` "Ռենեսա" ՓԲԸ,  ք.Երևան, Վարդանանց 16:

Նշենք նաև, որ "Ռենեսա" ՓԲԸ-ի ցանկացած ֆիզիկական անձ Հաճախորդ  հնարավորություն ունի ներկայացնելու իր հետ կնքվող պայմանագրից բխող պահանջները ինչպես դատարան, այնպես էլ ֆինանսական համակարգի հաշտարարին:
Դատարան դիմելու դեպքում Ձեր և "Ռենեսա" ՓԲԸ  միջև ծագած վեճը լուծում է դատարանը: Դուք կարող եք դիմել դատարան բողոքի քննության ցանկացած փուլում: Դատարանի վճիռը չի կարող վերանայվել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից:
Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու դեպքում Ձեր և "Ռենեսա" ՓԲԸ  միջև ծագած վեճը լուծում է Հաշտարարը` "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Fin_office

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ
Հաշտարար` Փիրուզ Սարգսյան
Գտնվելու վայրը` 0010, ք. Երևան,Մ.Խորենացու 15, "Էլիտ պլազա" բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Հեռ.` (+374 60) 70-11-11,Էլ. հասցե` info@fsm.am Ֆաքս` (010) 582-421
Կայք` www.fsm.am

 

Հարգելի' հաճախորդ, հայտնում ենք Ձեզ, որ "Ռենեսա" ներդրումային ընկերությունը  հրաժարվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից:
Դա նշանակում է, որ "Ռենեսա" ներդրումային ընկերությունը համաձայնել է  դատական կարգով չվիճարկել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից իր դեմ կայացված որոշումները:

Ցանկացած անձ իրավունք ունի ստանալու "Ռենեսա" ներդրումային ընկերության վերաբերյալ "Արժեթղթերի շուկայի մասին" ՀՀ օրենքի 65-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները: Թղթային տարբերակով տեղեկատվության տրամադրման դեպքում կգանձվի պատճենահանման գինը: Ժամկետը` դիմում ստանալու աշխատանքային օրվա ընթացքում ընթացքում: Վայրը` Ընկերության գրասենյակ:

"Ռենեսա" ՓԲԸ Ներդրումային Ընկերություն։
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վարդանանց 16
Հեռ/Ֆաքս։ 54-83-83, 54-83-87, 54-87-87, էլ.փոստ։ info@renesa.am