ARM ENG            Renesa home Contact Us Site Map

02/12/2015

     Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ 2015 թվական դեկտեմբերի 2-ին «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի առաջին և երկրորդ թողարկման անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվեցին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ում: Առաջին թողարկման արտարժութային՝ դոլարային պարտատոմսերը ընդգրկվել են պարտատոմսերի երկրորդային Bbond ցուցակում, իսկ երկրորդ թողարկման դրամային պարտատոմսերը թույլատրվել են առևտրին Cbond ազատ շուկայում:

      «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ»-ի առաջին թողարկման՝ 1 000 000 (մեկ միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 2 տարի մարման ժամկետով, արժեկտրոնի 9.5% եկամտաբերությամբ պարտատոմսերը շրջանառվելու են Բորսայում GLBLB1 հապավմամբ, ինչպես նաև թույլատրվելու է հասցեական և ռեպո գործարքների կնքումը:

Ընկերության երկրորդ թողարկման՝ 100 000 000 (մեկ հարյուր միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 1 000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 1 տարի մարման ժամկետով, արժեկտրոնի 15% եկամտաբերությամբ պարտատոմսերը շրջանառվելու են Բորսայում GLBLB2 հապավմամբ, ինչպես նաև թույլատրվելու է հասցեական և ռեպո գործարքների կնքումը:

Նշենք նաև, որ այսօր՝ դեկտեմբերի 2-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի կորպորատիվ պարտատոմսերի հարթակում «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ»-ի պարտատոմսերով ցուցակման առաջին իսկ օրը տեղի են ունեցել մի քանի գործարքներ:

Հիշեցնենք, որ սույն թվականի նոյեմբերի 17-ին «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերը հաջողությամբ տեղաբաշխվել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում՝ ստանդարտ փակ (եվրոպական) մեկանգամյա աճուրդի անցկացման միջոցով:

Առաջին թողարկման դոլարային պարտատոմսերի համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը կամ ընդհանուր պահանջարկը կազմել է 1,218,089.25 ԱՄՆ դոլար: Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, որի արդյունքում Ընկերությունը ներգրավել է 1,000,089.25 ԱՄՆ դոլար: Տեղաբաշխված արժեթղթերի կտրման գինը եղել է 100 ԱՄՆ դոլար, կտրման եկամտաբերությունը՝ 9.5%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը՝ 9.495%:

       Երկրորդ թողարկման դրամային պարտատոմսերի համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը կամ ընդհանուր պահանջարկը կազմել է 161,009,000 ՀՀ դրամ: Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, որի արդյունքում Ընկերությունը ներգրավել է 100,009,000 ՀՀ դրամ: Տեղաբաշխված արժեթղթերի կտրման գինը եղել է 10,000 ՀՀ դրամ, կտրման եկամտաբերությունը՝ 15%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը՝ 14.9901%:

 

17/11/2015

       Տեղեկացնում ենք Ձեզ, որ 17.11.2015թ.-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում տեղի է ունեցել «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈւՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխում՝ ստանդարտ փակ (եվրոպական) աճուրդի միջոցով: Նշենք նաև, որ որպես տեղաբաշխող հանդես է գալիս «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ն:

            Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝

 

13/11/2015

     

     Նոյեմբերի 13-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի մեծ դահլիճում տեղի ունեցավ մամլո ասուլիս «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ունիվերսալ վարկային կազմակերպության կողմից անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման վերաբերյալ:

Կազմակերպության Խորհրդի նախագահ Էդուարդ Մարությանը ներկայացրեց  թողարկման նպատակները և հետագա ծրագրերը, գործադիր տնօրեն Լուիզա Իգրարյանն անդրադարձավ ընկերությանը և թողարկվող պարտատոմսերին, իսկ պարտատոմսերի տեղաբաշխող հանդիսացող «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Վաղինակ Սարոյանն իր խոսքում անդրադարձավ տեղաբաշխման պայմաններին և առանձնահատկություններին:

Նշենք, որ «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը տեղաբաշխվելու են նոյեմբերի 17-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում՝ ստանդարտ փակ (եվրոպական) մեկանգամյա աճուրդի անցկացման միջոցով: Պարտատոմսերի թողարկումն իրականացվելու է երկու տրանշով. առաջին տրանշով կտեղաբաշխվի 10.000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս՝ 1,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, մեկ պարտատոմսը 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 9.5% տարեկան ֆիքսված տոկոսադրույքով, 24 ամիս շրջանառության ժամկետով՝ վճարումները կիրականացվեն կիսամյակային պարբերականությամբ:

Երկրորդ տրանշով կտեղաբաշխվի 10,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս՝ 100,000,000 ՀՀ դրամ ծավալով, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 15% տարեկան ֆիքսված տոկոսադրույքով՝ եռամսյակային պարբերական վճարումներով և 12 ամիս շրջանառության ժամկետով:

 

09/11/2015

          Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2015թ.-ի նոյեմբերի 17-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում տեղի կունենա «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում: Որպես տեղաբաշխող հանդես է գալիս «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ ներդրումային ընկերությունը: Նշենք նաև, որ պարտատոմսերի թողարկման ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից թիվ 1-829/Ա որոշմամբ 04.11.15թ.-ին:

          Թողարկման կազմակերպման մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ 

 

 

"Ռենեսա" ՓԲԸ Ներդրումային Ընկերություն։
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վարդանանց 16
Հեռ/Ֆաքս։ 54-83-83, 54-83-87, 54-87-87, էլ.փոստ։ info@renesa.am