ARM ENG            Renesa home Contact Us Site Map

09/12/2016

Օրերս Ռենեսա ՓԲԸ-ի աշխատակիցներից մի քանիսը մասնակցեցին Outsource2Armenia «Ֆինանսներ և կառավարում» համաժողովին, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 8-ին Երևանի «ԴաբլԹրի բայ Հիլթոն» հյուրանոցում: Outsource2Armenia նախաձեռնության նպատակն է՝ գործարար մեթոդներով նպաստել Հայաստանի ինովացիոն, ինչպես նաև ներդրումային ոլորտի զարգացմանը.

Համաժողովի քննարկման թեմաներն էին.

- Հայաստանը ֆինանսական և կառավարչական ծառայությունների գրավիչ կենտրոն,

- Իրանի, Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև մասնագիտական ծառայություններ մատուցելու և որպես ինտեգրատոր հանդես գալու Հայաստանի հնարավորությունները,

- ֆինանսական և կառավարչական ծառայությունների մատուցման գլոբալ շուկայի զարգացման միտումները:

            Համաժողովի ընթացքում իրենց խոսքով ելույթ ունեցան.

ՀՀ ֆինանսների փոխնախարար, պարոն Դավիթ Անանյանը,

ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Լուկաս Գասսերը,

Մենեջմենթ Միքս ընկերության ղեկավար, պարոն Րաֆֆի Սեմերջյանը,

Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ ընկերության ԱՊՀ գծով ղեկավար, պարոն Գուրգեն Հակոբյանը,

Կոնցեռն Դիալոգ ընկերության ղեկավար, պարոն Սեդրակ Ասատրյանը:

"Ռենեսա" ՓԲԸ Ներդրումային Ընկերություն։
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վարդանանց 16
Հեռ/Ֆաքս։ 54-83-83, 54-83-87, 54-87-87, էլ.փոստ։ info@renesa.am