ARM ENG            Renesa home Contact Us Site Map

05/12/2016

        Այսօր՝ 2016 թվականի դեկտեմբերի 5-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ում ցուցակվեցին «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի երրորդ և չորրորդ թողարկման անվանական արժեկտրոնային պարտատոմսերը:

          Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝

 

24/11/2016

 

              ՈՒրախ ենք տեղեկացնել, որ­­­­­­­­­­­­­ այսօր՝ 24.11.2016թ.-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում հաջողությամբ տեղի ունեցավ «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈւՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի արդեն իսկ երկրորդ տեղաբաշխումը՝ ստանդարտ փակ աճուրդի միջոցով:

Աճուրդի ժամանակ տեղաբաշխվող պարտատոմսերն ունեցան աննախադեպ բարձր պահանջարկ՝ դոլարային տրանշի պարտատոմսերի պահանջարկը տեղաբաշխման ծավալի  նկատմամբ 166% էր, իսկ դրամային տրանշի պարտատոմսերի նկատմամբ՝ 205%: Մեծ է եղել նաև  աճուրդի մասնակիցների թիվը: Նման բարձր պահանջարկը վկայում է տվյալ արժեթղթերի նկատմամբ ներդրողների մեծ հետաքրքրությամբ, ինչը պայմանավորված է վերոնշյալ պարտատոմսերի ներդրումային առավելություններով՝ բարձր և գրավիչ տոկոսադրույքներ, բարձր իրացվելիություն /հիմքում ունենալով «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈւՎԿ ՓԲԸ-ի նախորդ թողարկման պարտատոմսերի ձևավորած ակտիվ երկրորդային շուկան՝ գործարքների ծավալներն ու քանակը/, բարձր ֆինանսական ցուցանիշներ ունեցող հուսալի թողարկող ընկերություն և այլն:

Ինչպես առաջին թողարկման ժամանակ, այս անգամ նույնպես որպես տեղաբաշխող հանդես է գալիս «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ն: Վերջինս պարտատոմսերի ցուցակումից հետո «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում կիրականացնի նաև պարտատոմսերի ամենօրյա գնանշումներ՝ ապահովելով նշված արժեթղթերի բարձր իրացվելիությունը:

Տեղաբաշխման արդյունքները առավել մանրամասն ներկայացվում են ստորև.


17/11/2016

 

     

 

        Այսօր, նոյեմբերի 17-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ ֆոնդային բորսայի մեծ դահլիճում տեղի ունեցավ  մամլո ասուլիս «ՌԵՆԵՍԱ» ներդրումային ընկերության միջոցով «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հերթական թողարկման մասին: Մամլո ասուլիսին ներկա էին մի շարք լրատվամիջոցներ տարբեր հեռուստաընկերություններից, լրատվական կայքերից  և ռադիոկայաններից: Այն ընթացավ արդյունավետ հարցադրումներով պայմանավորված բուռն քննարկումներով:

 

 

         Մամլո ասուլիսին ելույթ ունեցան «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի գլխավոր տնօրենի տեղակալ Կարեն Զաքարյանը, «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Լուիզա Իգրարյանը, տնօրենի տեղակալ Արամ Ղուկասյանը, ինչպես նաև «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ի տնօրեն Վաղինակ Սարոյանը: Վերջիններս հանգամանորեն ներկայացրեցին թողարկվող պարտատմսերի առավելությունները, թողարկման պայմանները և թե ինչպես կարելի է ձեռքբերել այդ պարտատոմսերը: Ընդ որում պարտատոմսերը կարող են ձեռք բերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք:

 

 

 

 

          Որպես տեղաբաշխող «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ի տնօրեն Վաղինակ Սարոյանը նշեց, որ ինչպես նախորդ թողարկման ժամանակ, այս տարի նույնպես պարտատոմսերի տեղաբաշխումը  տեղի կունենա  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ ֆոնդային բորսայի տեղաբաշխման հարթակում ստանդարտ փակ (եվրոպական) մեկանգամյա աճուրդի անցկացման միջոցով: Նոյեմբերի 24-ին առաջին տրանշով կտեղաբաշխվի 10,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս՝ 1,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 9% տարեկան ֆիքսված տոկոսադրույքով (վճարոմները կիսամյակային պարբերականությամբ) և 3 տարի շրջանառության ժամկետով: Երկրորդ տրանշով կտեղաբաշխվի  20,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս՝ 200,000,000 ՀՀ դրամ ծավալով, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 14% տարեկան ֆիքսված տոկոսադրույքով (կիսամյակային պարբերական վճարումներով) և 2 տարի շրջանառության ժամկետով:

  

04/11/2016

  

        Տեղեկացնում ենք Ձեզ, որ «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է 2016թ.-ի նոյեմբերի 24-ին իրականացնել անվանական արժեկտրոնային դոլարային և դրամային պարտատոմսերի թողարկում: Որպես տեղաբաշխող հանդես է գալիս «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ ներդրումային ընկերությունը: Նշենք նաև, որ պարտատոմսերի թողարկման ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից 01.11.2016թ.-ին:   

  Ազդագրին և պարտատոմսերի թողարկման  վերաբերյալ  հայտարարությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով.

 

 

"Ռենեսա" ՓԲԸ Ներդրումային Ընկերություն։
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վարդանանց 16
Հեռ/Ֆաքս։ 54-83-83, 54-83-87, 54-87-87, էլ.փոստ։ info@renesa.am