ARM ENG            Renesa home Contact Us Site Map
02 / 11 / 20

«ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ն հայտարարում է Ընկերության 2020թ. ֆինանսական տարվա արտաքին աուդիտ իրականացնող կազմակերպության ընտրության համար աուդիտորական կազմակերպությունների կողմից առաջարկների ներկայացման մասին, և այն աուդիտորական կազմակերպությունները, որոնք բավարարում են ներքոհիշյալ III կետի պահանջներին կարող են ներկայացնել իրենց առաջարկները Ընկերությանը.

I. 01.01.2020 - 31.12.2020 ընկած ժամանակահատվածում Ընկերության գործունեությունը պետք է ենթարկվի արտաքին աուդիտի,որի բնագավառներն են
• Տարեկան հրապարակվող հաշվետվություններ (համաձայն IFRS)
• Ներքին կանոնակարգեր, հիմնադիր փաստաթղթեր և ընթացիկ փաստաթղթաշրջանառություն
• Ակտիվների և պարտավորությունների, սեփական կապիտալի հաշվառում
• Հաշվապահական հաշվառման համապատասխանություն գործող օրենսդրությանը

II. Աուդիտորական կազմակերպությունների կողմից ներկայացվող առաջարկներում պետք է առնվազն ներառվեն.
1. Աուդիտորական կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը և կապի միջոցները,
2. Աուդիտորական ծառայությունների մատուցման լիցենզիայի պատճենը,
3. Պատասխանատու աուդիտորի և աուդիտորական խմբում ընդգրկված այլ աշխատակիցների` Հայաստանի աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից տրված աուդիտորի որակավորման փաստը հավաստող փաստաթղթերի պատճենները (առկայության դեպքում),
4. Պատասխանատու աուդիտորի և աուդիտորական խմբում ընդգրկված այլ աշխատակիցների միջազգային հաշվապահական և/կամ աուդիտորական որակավորման (օրինակ` Էյ-Սի-Սի-Էյ, Սի-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերի առնվազն կեսը ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթղթերի պատճենները (առկայության դեպքում),
5. Աուդիտորական աշխատանքների կատարման ժամկետը և գինը,
6. Գրություն այն մասին, որ աուդիտորական կազմակերպությունը չի առարկում, որպեսզի իր և Ընկերության միջև կնքվող պայմանագրում դրույթ լինի այն մասին, որ աուդիտորական կազմակերպությունը համաձայն է Կենտրոնական բանկի հրավերով մասնակցել ներդրումային ընկերության, աուդիտորական կազմակերպության և կենտրոնական բանկի միջև արտաքին աուդիտի արդյունքների քննարկման համար կազմակերպվող եռակողմ հանդիպմանը,
7. Պարտավորագիր այն մասին, որ Ընկերության կողմից ընտրվելու դեպքում աուդիտորական կազմակերպությունը պարտավոր է Ընկերության հետ կնքել աուդիտի իրականացման պայմանագիրը առաջարկում նշված գնով և պայմաններով:

III. Աուդիտորական կազմակերպությունը պետք է բավարարի հետևյալ չափանիշներին.
1. Պետք է ունենա ֆինանսական կազմակերպության աուդիտի իրականացման առնվազն 3 տարվա փորձ: Ընդ որում այս չափանիշը չի տարածվում միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպությունների վրա (http://www.accountancyage.com/static/top50-this-year, http://accountants.entrepreneur.com/, http://www.vault.com/wps/portal/usa/rankings/landing?rankingId=177®ionId=0
կայքերից որևէ մեկում տեղադրված ցանկում ներառված լավագույն 10 աուդիտորական ցանցերի լիիրավ անդամ հանդիսացող կազմակերպություններ),
2. Աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտորը պետք է ունենա ֆինանսական կազմակերպության աուդիտորի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և առնվազն 3 ֆինանսական կազմակերպության աուդիտի իրականացման փորձ և միջազգային հաշվապահական և/կամ աուդիտորական որակավորման (օրինակ` Էյ-Սի-Սի-Էյ, Սի-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերի առնվազն կեսը ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ (վկայական) կամ Հայաստանի աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից տրված աուդիտորի որակավորում,
3. Աուդիտորական խմբում ներգրավված աշխատակիցների առնվազն կեսը պետք է ունենա աուդիտորական կազմակերպությունում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ, Հայաստանի աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից տրված աուդիտորի որակավորում,
4. Աուդիտորական կազմակերպությունը Ընկերության հետ կնքվող պայմանագրով համաձայնություն է տալիս Կենտրոնական բանկի հրավերով մասնակցելու Ընկերության, աուդիտորական կազմակերպության և կենտրոնական բանկի միջև արտաքին աուդիտի արդյունքների քննարկման համար կազմակերպվող եռակողմ հանդիպմանը:

IV. Առաջարկները կարող են ներկայացվել 02.11.2020թ․ մինչև 13.11.2020թ․ ներառյալ թղթային տեսքով՝ առաջարկի փաթեթը ներկայացնելով/ուղարկելով Ընկերության գրասենյակ կամ էլեկտրոնային տեսքով՝ info@renesa.am Էլ. փոստին:


Առաջարկների կազմման համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 10 548387, +374 10 548383, ինչպես նաև գրել հետևյալ Էլ փոստին՝ info@renesa.am:
"Ռենեսա" ՓԲԸ Ներդրումային Ընկերություն։
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վարդանանց 16
Հեռ/Ֆաքս։ 54-83-83, 54-83-87, 54-87-87, էլ.փոստ։ info@renesa.am