ARM ENG            Renesa home Contact Us Site Map
23 / 03 / 17

՛՛ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ՛՛ ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն ՛՛ՌԵՆԵՍԱ՛՛ ներդրումային ընկերության հետ համագործակցության շրջանակում իրականացնում է ինովացիոն ստարտափների ֆինանանսավորման ծրագիր, որի նպատակն է մատչելի վարկավորման և վենչուրային կապիտալ ներդրումների իրականացման միջոցով աջակցել տեխնոլոգիական և այլ ոլորտներում նորարարական գաղափարներ ունեցող թիմերին/ ընկերություններին կյանքի կոչելու այդ գաղափարները՝ դարձնելով դրանք եկամտաբեր բիզնես:

Նորարարական գաղափարներով զինված բոլոր թիմերը/ ընկերությունները հրավիրվում են մասնակցելու 2017թ. մարտի 23-ից մեկնարկող ՛՛ԳԼՈԲԱԼ ՍՏԱՐՏԱՓ՛՛ մրցույթին, որի ընթացքում ՏՀՏ (ծրագրային ապահովում, ինտերնետ, թվային մեդիա, մոբայլ տեխնոլոգիաներ), ճարտարագիտության (սարքավորումներ, ծրագրային ապահովում և էլեկտրոնիկա), մաքուր տեխնոլոգիաների, տուրիզմի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում նորարարություն առաջարկող և մրցութային հանձնաժողովի կողմից ընտրվող մասնակիցները կստանան համապատասխան աջակցություն ՛՛ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ՛՛ ՈւՎԿ ՓԲԸ և ՛՛ՌԵՆԵՍԱ՛՛ ՓԲԸ կողմից համապատասխանաբար մատչելի վարկի և/կամ կապիտալ ներդրման տեսքով:

Ովքե՞ր կարող են մասնակցել.

Մրցույթին կարող են մասնակցել տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող, ճարտարագիտության, տուրիզմի և գյուղատնտեսական ոլորտներում նորարարություն առաջարկող հայաստանյան սկսնակ և գործող ընկերությունները և/կամ թիմերը:

Ինչպե՞ս դիմել.

Շահագրգիռ բոլոր ստարտափ ընկերությունները կարող են դիմել լրացնելով համապատասխան դիմում-հայտը, բյուջեն և այլ փաստաթղթերը, ներբեռնելով դրանք ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ ՈւՎԿ ՓԲԸ՝ www.globalcredit.am վեբ կայքից և ուղարկելով դրանք startup@globalcredit.am էլեկտրոնային հասցեին:

Ստարտափ գաղափարների ընդհանուր նկարագիրը անհրաժեշտ է տրամադրել նաև PowerPoint սլայդերի ֆորմատով:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 13-ը:

Ժամանակացույց – 2017թ.

Ապրիլի 13 - Հայտերի ներկայացման վերջնաժամկետ
Ապրիլի 18 - Վերջին փուլ անցած ընկերությունների ընտրություն
Ապրիլի 20 – Մրցույթ (պրեզենտացիայի ներկայացում PowerPoint սլայդերով)
Ապրիլի 21 - Հաղթողների ընտրություն
Ապրիլի 26 – Վերջնական փաստաթղթերի ներկայացում, պայմանագրի կնքում
Փուլային ֆինանսավորում
Մոնիտորինգ
"Ռենեսա" ՓԲԸ Ներդրումային Ընկերություն։
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վարդանանց 16
Հեռ/Ֆաքս։ 54-83-83, 54-83-87, 54-87-87, էլ.փոստ։ info@renesa.am