ARM ENG            Renesa home Contact Us Site Map

Ընկերությունը իր հաճախորդների համար պարտքային ֆինանսավորում ներգրավելու նպատակով մշակում է շուկա դուրս գալու օպտիմալ ռազմավարություն, ապահովում է ֆինանսական գործիքների ընտրության հնարավորություն.

  •  պարտատոմսեր
  • բանկային վարկեր
  • մուրհակային ծրագրեր
  • այլ գործիքներ

Հաճախորդների մեծ բազան և թղթակից բանկերի ցանցը հանդիսանում են փոխառությունների հաջող տեղաբաշխման գրավականը շուկայական ներդրողների միջև:
Ընկերությունը իր հաճախորդներին ապահովում է պրոֆեսիոնալ մարքեթինգ, պարտքային արժեթղթերի տեղաբաշխում` առավելագույն շահավետ պայմաններով, բարեխիղճ վարկային պատմության ձևավորում` նպատակ հետապնդելով մեծացնել բաց շուկայում միջոցներ ներգրվելու թողարկողների հնարավորությունները և բարելավել ֆինանասավորման պայմանները ապագայում:

Ընկերությունը առաջարկում է իր հաճախորդներին պարտքային արժեթղթերի թողարկման, տեղաբաշխման և սպասարկման ամբողջական ծառայությունների համալիր և կարող է հանդես գալ որպես`

  • թողարկման կազմակերպիչ
  • անդերռայթեր (թողարկված պարտատոմսերի տեղաբաշխման ապահովում)
  • վճարային գործակալ
  • մարքեթ-մեյքեր (երկրորդային շուկայում պարտատոմսերի անընդհատ երկկողմանի գնանշման ապահովում)

Ընկերությունը ապահովում է պարտատոմսերի թողարկման ինֆորմացիոն-անալիտիկ աջակցություն, պոտենցիալ ներդրողների համար կազմակերպում է պարտատոմսերի թողարկման շնորհանդես, ինչպես նաև թողարկողի համար երկրորդային շուկայի կանոնավոր վերլուծություն:

Ընկերությունը իր հաճախորդների համար մշակում է միջազգային կապիտալի շուկա դուրս գալու ռազմավարություն և նման նախագծերի շրջանակներում մատուցում է ֆինանսական խորհրդատուի և լիդ-մենեջերի ծառայություններ:

Պարտքային և ծրագրային ֆինանսավորման ներգրավման համար մեր ընկերությունը առաջարկում է հետևյալ ծառայությունները`

  • ընթացիկ ֆինանսական վիճակի վերլուծություն և ընկերության զարգացման ռազմավարություն ֆինանսավորման ներգրավման օպտիմալ տարբերակի որոշման համար
  • բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների կողմից պահանջվող փաստաթղթերի (բիզնես-պլան, տեխնիկատնտեսական հիմնավորում և այլն) պատրաստման օգնություն
  • առավելագույն լավ պայմաններով վարկավորման համար բանակցությունների վարում

Այս բնագավառում մենք ունենք զգալի փորձ, ինչպես նաև լայն և անընդհատ զարգացող հարաբերություններ բանկերի հետ, ինչը հանդիսանում է ֆինանսավորման ներգրավման գործում մեր հաճախորդների հաջողության գրավականը առանձին նախագծերի կամ զարգացման ռազմավարության իրականացման համար:

"Ռենեսա" ՓԲԸ Ներդրումային Ընկերություն։
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վարդանանց 16
Հեռ/Ֆաքս։ 54-83-83, 54-83-87, 54-87-87, էլ.փոստ։ info@renesa.am