ARM ENG            Renesa home Contact Us Site Map

Միջազգային ներդրումային ֆոնդերի, բանկերի, խոշոր ընկերությունների և անհատ ներդրողների հետ կայուն գործնական հարաբերությունները Ընկերությանը տալիս են լայն հնարավորություններ ցանկացած ձևի բաժնետիրական կապիտալի ներգրավման հետ կապված գործարքների իրականացման ժամանակ հաճախորդների շահերի ներկայացման տեսանկյունից:

Կապիտալի ներգրավնան շուկայում բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխման միջացով նոր ներդրողների ներգրավումը կարևորելով` Ընկերությունը առաջարկում է

  • տեղական և միջազգային շուկաներում բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխում (IPO)
  • նոր թողարկված բաժնետոմսերի տեղաբաշխման ճանապարհով ռազմավարական/ ֆինանսական ներդրողների ներգրավում
  • կապիտալի ներգրավում այլ ձևով

Կապիտալի հրապարակային շուկայում բաժնետիրական կապիտալի ներգրավման ծառայությունները ներառում են պոտենցիալ ներդրողների հետ բանակցություններ, գործարքի պարամետրերի մշակում (այդ թվում առևտրային հարթակի և տեղաբաշխման կանոնների ընտրություն), տեղաբաշխման համար անհրաժեշտ տեղեկատվական հուշագրերի և այլ փաստաթղթերի կազմում, տեղաբաշխման շնորհանդեսների անցկացում, երկրորդային շուկայում բաժնետոմսերի երկկողմանի գնանշման ապահովում,թողարկողների համար երկրորդային շուկայի կանոնավոր վերլուծության ապահովում:

Բացի այդ ընկերությունը առաջարկում է նաև ընկերությունների բաժնետոմսերի մասնավոր տեղաբաշխում կազմակերպելու ծառայություններ: Մասնավոր տեղաբաշխումը հանդիսանում է կապիտալի ներգրավման համեմատաբար էժան տարբերակներից մեկը և ենթադրում է ավելի մեղմ պահանջներ տեղեկատվության բացահայտման տեսանկյունից: Մեր կարծիքով այս ուղղությունը հադիսանում է առավել գերակայողներից մեկը,որովհետև շատ հաճախ մասնավոր տեղաբաշխումը հանդիսանում է նախապատրաստական փուլ IPO-ի համար և թույլ է տալիս մեծացնել թողարկողի արժեթղթերի ներդրումային գրավչությունը:

"Ռենեսա" ՓԲԸ Ներդրումային Ընկերություն։
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վարդանանց 16
Հեռ/Ֆաքս։ 54-83-83, 54-83-87, 54-87-87, էլ.փոստ։ info@renesa.am