ARM ENG            Renesa home Contact Us Site Map

Ընկերությունը առաջարկում է ներդրողների ակտիվների կառավարման ծառայությունների ամբողջական շրջանակ:

Կառավարող ընկերության ծառայությունները սահմանված են նրանց համար, ովքեր հստակ որոշել են իրենց համար, որ փող աշխատելն ու այն կառավարելը երկու տարբեր խնդիրներ են: Հաճախորդները վստահում են մեզ իրենց կապիտալը, իսկ մեր խնդիրն է այն բազմապատկել` ներդնելով միջոցները արժեթղթերի մեջ: Մեր աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը և բանիմացությունը հարգանք են ներշնչել հաճախորդների մոտ և նպաստել են հուսալի համբավ ձեռք բերելուն:

Մենք առաջարկում ենք ռազմավարությունների ունիվերսալ փաթեթ, որը թույլ է տալիս բավարարել խստապահանջ հաճախորդների ցանկացած պահանջ և առավելագույնս հասնել հասույթի ու ռիսկի հավասարակշռության: Մեր մասնագետները կօգնեն ընտրել Ձեր անհատական պահանջներին համապատասխանող ներդրումային ռազմավարություն և կտրամադրեն ամբողջական, սպառիչ տեղեկատվություն ֆինանսական շուկայի հնարավորությունների վերաբերյալ: Դուք կարող եք զգալիորեն նվազեցնել Ձեր ռիսկերը և խնայել Ձեր ժամանակը` փոխանցելով Ձեր միջոցների կառավարումը փորձառու, արհեստավարժ մասնագետներին:

Ձեզ առաջարկում ենք`

  • հաճախորդների ակտիվների կառավարման մեր փորձը
  • անձնական մենեջեր և անհատական մոտեցում
  • առանձնահատուկ ներդրումային ռազմավարություն
  • ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգ
  • ֆինանսական շուկաների իրավիճակի անընդհատ հետևում
  • ներդրումային պորտֆելի վիճակի վերաբերյալ կանոնավոր հաշվետվություններ
  • կատարված գործարքների գաղտնիության ապահովվում

Անհատական ֆինանսական որոշումները հանգեցնում են անհատական ներդրումային պորտֆելների ստեղծմանը, կառավարմանն ու օպտիմալացմանը և այդ պորտֆելները մշակվում են յուրաքանչյուր հաճախորդի նպատակներին, հնարավորություններին և պահանջներին համապատասխան:

Ընկերությունը իրավաբանական անձանց առաջարկում է համեմատաբար կարճաժամկետ անհատական ներդրումային պորտֆել`

  • միջոցների կարճաժամկետ տեղաբաշխում` 3-6 ամսով
  • միջոցների միջնաժամկետ տեղաբաշխում` մինչև 1 տարի ժամկետով

Հաճախորդի ցանկությամբ կարող են առաջարկվել միջոցների ներդրման առանձին ռազմավարություն բացարձակ և հարաբերական եկամտով: Այդ դեպքերում ներդրումային պորտֆելի ակտիվների տեսակի, կազմի և կառուցվածքի սահմանափակումները հաճախորդի հետ համաձայնեցվում են լրացուցիչ կերպով:

Այս ծառայությունները մատուցվում են հաճախորդի և ընկերության միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա: Ընկերության հաճախորդ դառնալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և գործարքների կնքման համար հիմք հանդիսացող պատվերի (հայտի) ընդունումը և կատարումը սահմանվում է գործարքների կատարման ընթացակարգով, իսկ գործարքների հետ կապված վճարումները և դրանց հաշվարկման կարգը սահմանվում են սակագնային սանդղակով և սակագների հաշվարկման կարգով:

Ներդրումները արժեթղթերում` ինչպես նաև յուրաքանչյուր տնտեսական գործնեություն իր մեջ պարունակում է որոշակի ռիսկեր և Ընկերությունը ցանկանում է սույն ինտերնետային կայքի այցելուների ուշադրությունը հրավիրել այն արժեթղթերի տեսակների նկարագրին, որոնցում կարող են կատարվել ներդրումները և այդ արժեթղթերում ներդրումների հետ կապված ռիսկերի նկարագրին:

Ընկերության կողմից հաճախորդներին առառաջարկվող այս  ծառայությունների մատուցումը սահմանվում, կարգավորվում և կանոնակարգվում է նաև համաձայն«ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ «Արժեթղթերի փաթեթի կառավարման Կանոնակարգի»:

²ñÅ»ÃÕûñÇ ÷³Ã»ÃÇ Ï³é³í³ñÙ³Ý Í³é³ÛáõÃÛ³Ý Ù³ïáõóÙ³Ý ßñç³Ý³ÏÝ»ñáõÙ  ÀÝÏ»ñáõÃÛáõÝÁ ãÇ Ëáëï³ÝáõÙ  »Ï³Ùï³µ»ñáõÃÛ³Ý áñ¨¿ »ñ³ß˳íáñí³Í ٳϳñ¹³Ï:  

Արժեթղթերի փաթեթի կառավարման ծառայության մատուցման շրջանակներում Ընկերությունը որպես իմաստալից հենանիշ, որը հաճախորդին հնարավորություն կընձեռի գնահատել կառավարման արդյունավետությունը, այսինքնªª արժեթղթերի փաթեթի եկամտաբերությունը, առաջարկում է հիմք ընդունել ՀՀ բանկային համակարգում գործող  բանկային ավանդների միջին եկամտաբերության ցուցանիշներըª ըստ ժամկետայնության:

 

 

"Ռենեսա" ՓԲԸ Ներդրումային Ընկերություն։
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վարդանանց 16
Հեռ/Ֆաքս։ 54-83-83, 54-83-87, 54-87-87, էլ.փոստ։ info@renesa.am