ARM ENG            Renesa home Contact Us Site Map

Ընկերությունն իր հաճախորդներին ներմուծման և արտահանման գործարքները սպասարկելու համար առաջարկում է արտարժույթային գործառնությունների լայն հնարավորություններ, մասնավորապես`

  • «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայի անդամ լինելը և նրա արտարժույթի առևտրային հարթակում տեղակայված սեփական տերմինալը թույլ է տալիս ուղղակի` առանց բանկային միջնորդավճարների կատարել արտարժույթի առք ու վաճառքի գործարքներ առևտրային նստաշրջանի ընթացքում ձևավորվող փոխարժեքների միջակայքում` նույն օրվա ընթացքում վճարումների կատարմամբ, ինչպես նաև մինչև 2 օր վճարումների հետաձգման հնարավորությամբ` հիմնական հաճախորդների համար:
  • Ընկերությունը կատարում է արտարժութային առաջին խմբի մեջ մտնող 6 արժույթների ամենօրյա գնանշումներ, ինչը թույլ է տալիս օպերատիվ տեղեկատվություն ստանալ շուկայի փոփոխությունների մասին, կատարել ընթացիկ գործարքներ, ինչպես նաև առավել արդյունավետ ներդնել և կառավարել միջոցները:
  • Ընկկերությունը իր հաճախորդներին առաջարկում է տարբեր ժամկետայնության և պայմաններով արտարժութային ֆորվարդ և սվոփ պայմանգրերի կնքում , որոնք լայնորեն օգտագործվում են միջազգային պրակտիկայում արտահանման և ներմուծման գործարքների ժամկետային սպասարկման և պայմանագրային պարտավորությունների կատարման, ինչպես նաև այդ գործարքների հետ կապված ռիսկերի նվազեցման և հեջավորման համար :

Այս ծառայությունները մատուցվում են հաճախորդի և ընկերության միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա: Ընկերության հաճախորդ դառնալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և գործարքների կնքման համար հիմք հանդիսացող պատվերի (հայտի) ընդունումը և կատարումը սահմանվում է գործարքների կատարման ընթացակարգով, իսկ գործարքների հետ կապված վճարումները և դրանց հաշվարկման կարգը սահմանվում են սակագնային սանդղակով և սակագների հաշվարկման կարգով:

Ընկերության կողմից հաճախորդներին առառաջարկվող  այս  ծառայությունների մատուցումը սահմանվում, կարգավորվում և կանոնակարգվում է նաև  համաձայն«ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ  Բրոքերային գործառնությունների իրականացման Կանոնների:

 

"Ռենեսա" ՓԲԸ Ներդրումային Ընկերություն։
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վարդանանց 16
Հեռ/Ֆաքս։ 54-83-83, 54-83-87, 54-87-87, էլ.փոստ։ info@renesa.am