ARM ENG            Renesa home Contact Us Site Map

Կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքը ավանդաբար եղել է ընկերության գործունեության հիմնական ուղղություններից մեկը: Ընկերությունը կազմակերպություններին առաջարկում է բրոքերային ծառայությունների փաթեթ, որն ուղղված է մեր հաճախորդների բիզնեսի բարգավաճման համար անհրաժեշտ ֆինանսական հիմքի ստեղծմանն ու պահպանմանը:

Ընկերության հաճախորդները հնարավորություն ունեն արժեթղթերով և ածանցյալ գործիքներով գործարքներ կնքել ինչպես Հայասատնի և արտասահմանյան ֆոնդային բորսաներում, այնպես էլ բորսաներից դուրս (արտաբորսայական գործարքներ): Ներդրումները արժեթղթերում և ածանցյալ գործիքներում կարող են դառնալ Ձեր ակտիվների և ազատ դրամական միջոցների շահավետ ներդրման և ավելացման աղբյուր: Հիմք ընդունելով ռիսկի և եկամտաբերության օպտիմալ մակարդակի հասնելու սկզբունքը` Ընկերությունը կօգնի Ձեզ իր միջոցով ներդնել Ձեր ակտիվները` ընձեռելով ներդրումային գործիքներով գործարքներ կատարելու լայն հնարավորություններ և ապահովելով սպասրկման բարձր մակարդակ:

  • Ընկերությունը հանդիսանում է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայի անդամ և նրա առևտրային բոլոր հարթակներում տեղակայված սեփական տերմինալները թույլ են տալիս ուղղակի` առանց բանկային միջնորդավճարների կատարել արժեթղթերով առք ու վաճառքի, ռեպո գործարքներ առևտրային նստաշրջանի ընթացքում ձևավորվող գների միջակայքում`
  • Արտասահմանյան մշտական գործընկերների հետ հուսալի և փոխշահավետ համագործակցությունը ընկերության հաճախորդներին արտասահմանյան շուկաներում շահավետ պայմաններով գործարքների իրականացման լայն հնարավորություն է ընձեռում :
  • Ընկերությունը ցուցաբերում է անհատականեցված մոտեցում` յուրաքանչյուր հաճախորդի հատկացնելով անձնական կառավարիչ:
  • Ընկերությունը կատարում է ՀՀ պետական և կորպորատիվ պարտատոմսերի, ինչպես նաև բաժնետոմսերի ամենօրյա գնանշումներ, ինչը թույլ է տալիս օպերատիվ տեղեկատվություն ստանալ շուկայի փոփոխությունների մասին, կատարել ընթացիկ գործարքներ, ինչպես նաև առավել արդյունավետ ներդնել և կառավարել միջոցները:
  • Ընկերությունը պարբերաբար կազմում է վերլուծական նյութեր, որոնք ամբողջական տեսքով և անվճար հասանելի են մեր հաճախորդներին:
  • Ընկերությունը մշակել և ներդրել է բրոքերային ծառայությունների մատուցման ճկուն սակագնային սանդղակ

Այս ծառայությունները մատուցվում են հաճախորդի և ընկերության միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա: Ընկերության հաճախորդ դառնալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և գործարքների կնքման համար հիմք հանդիսացող պատվերի (հայտի) ընդունումը և կատարումը սահմանվում է գործարքների կատարման ընթացակարգով և «ՌԵՆԵՍԱ»  ՓԲԸ` որպես արժեթղթերի հաշվառման և միասնական համակարգի անդամի կողմից իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին կորպորատիվ արժեթղթերով կարգավորվող  շուկայում գործարքների կնքման նպատակով իրականցվող գործառնությունների Ընթացակարգով, իսկ գործարքների հետ կապված վճարումները և դրանց հաշվարկման կարգը սահմանվում են սակագնային սանդղակով և սակագների հաշվարկման կարգով:

Ներդրումները արժեթղթերում` ինչպես նաև յուրաքանչյուր տնտեսական գործնեություն իր մեջ պարունակում է որոշակի ռիսկեր և Ընկերությունը ցանկանում է սույն ինտերնետային կայքի այցելուների ուշադրությունը հրավիրել այն արժեթղթերի տեսակների նկարագրին որոնցում կարող են կատարվել ներդրումները և այդ արժեթղթերում ներդրումների հետ կապված ռիսկերի նկարագրին:

Ընկերության կողմից հաճախորդներին առառաջարկվող այս  ծառայությունների մատուցումը սահմանվում, կարգավորվում և կանոնակարգվում է նաև համաձայն«ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ Բրոքերային գործառնությունների իրականացման կանոնների 

"Ռենեսա" ՓԲԸ Ներդրումային Ընկերություն։
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վարդանանց 16
Հեռ/Ֆաքս։ 54-83-83, 54-83-87, 54-87-87, էլ.փոստ։ info@renesa.am