ARM ENG            Renesa home Contact Us Site Map

Ընկերությունը մատուցում է խորհրդատվական ծառայություններ միավորման և միաձուլման բնագավառում և տնտեսության տարբեր ոլորտների կազմակերպությունների համար առաջարկում նորարարարական ֆինանսական որոշումներ: Ընկերությունը տիրապետում է տնտեսության այնպիսի ոլորտների աշխատանքի ուսումնասիրության և վերլուծության ընդարձակ փորձի, ինչպիսիք են սպառողական ապրանքներ և մանրածախ առևտուր, ֆինանսավարկային հիմնարկներ, մետալուրգիա և լեռնաարդյունաբերություն, էլեկտրաէներգետիկա , անշարժ գույք, զանգվածային լրատվամիջոցներ և տելեկոմունիկացիա :

Մեր թիմը կազմված է հմուտ, փորձառու և բանիմաց մասնագետներից: Հաճախորդների հետ աշխատելիս մենք հետևում ենք բիզնեսի վարման համաշխարհային ստանդարտներին և միաժամանակ հիմնվում ենք շուկայի խորը ուսումնասիրության վրա: Մենք տրամադրում ենք խորհրդատվություն մեր հաճախորդներին ոչ միայն գործարքների ֆինանսական պայմանների վերաբերյալ, այլև օգտագործելով մեր գիտելիքները շուկայի և նրա առաջատար մասնակիցների վերաբերյալ` առաջարկություններ ենք ներկայացնում ներդրումային հնարավորությունների և ռիսկերի կառավարման բնագավառում:

Բիզնեսների միավորման կամ միաձուլման, ինչպես նաև գործող բիզնեսի ձեռք բերման գործընթաց իրակամացնելու համար մեր Ընկերությունը առաջարկում է հետևյալ ծառայությունները

  • պոտենցիալ նպատակների շրջանակի սահմանում` պահպանելով
  • հաճախորդի գաղտնիությունը հաճախորդի չափանիշներին համապատասխանող
  • կոնկրետ ոլորտում ձեռքբերման համար նախընտրելի, էֆֆեկտիվ ընկերությունների բացահայտում կոնկրետ ընկերության գնման նպատակահարմարության
  • գնահատում ընկերության արժեքի որոշում և դրա հիմնավորում վաճառողի մոտ
  • գնվող ընկերության համալիր ֆինանսական ստուգման անցկացում, գնման ռիսկի հայտնաբերում և նվազեցում նոր բիզնեսի ինտեգրացման վերաբերյալ խորհրդատվություն

Մենք մատուցում ենք համալիր խորհրդատվական ծառայություւներ գործարքի տարբեր փուլերում` նախագծումից մինչև իրականացում: Մեր թիմը ունի փորձ միաձուլման և միավորման բոլոր ասպեկտներում, հմուտ է ֆինանսավորման ներգրավման, բիզնեսի վաճառքի գործարքների, համատեղ ձեռնարկությունների և միությունների ստեղծման տեսանկյունից:

"Ռենեսա" ՓԲԸ Ներդրումային Ընկերություն։
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վարդանանց 16
Հեռ/Ֆաքս։ 54-83-83, 54-83-87, 54-87-87, էլ.փոստ։ info@renesa.am