Կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքը ավանդաբար եղել է ընկերության գործունեության հիմնական ուղղություններից մեկը: Ընկերությունը կազմակերպություններին առաջարկում է բրոքերային ծառայությունների փաթեթ, որն ուղղված է մեր հաճախորդների բիզնեսի բարգավաճման համար անհրաժեշտ ֆինանսական հիմքի ստեղծմանն ու պահպանմանը:
Ընկերության հաճախորդները հնարավորություն ունեն արժեթղթերով և ածանցյալ գործիքներով գործարքներ կնքել ինչպես Հայասատնի և արտասահմանյան ֆոնդային բորսաներում, այնպես էլ բորսաներից դուրս (արտաբորսայական գործարքներ): Ներդրումները արժեթղթերում և ածանցյալ գործիքներում կարող են դառնալ Ձեր ակտիվների և ազատ դրամական միջոցների շահավետ ներդրման և ավելացման աղբյուր: Հիմք ընդունելով ռիսկի և եկամտաբերության օպտիմալ մակարդակի հասնելու սկզբունքը` Ընկերությունը կօգնի Ձեզ իր միջոցով ներդնել Ձեր ակտիվները` ընձեռելով ներդրումային գործիքներով գործարքներ կատարելու լայն հնարավորություններ և ապահովելով սպասրկման բարձր մակարդակ:
- Ընկերությունը հանդիսանում է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի անդամ և նրա առևտրային բոլոր հարթակներում տեղակայված սեփական տերմինալները թույլ են տալիս ուղղակի` առանց բանկային միջնորդավճարների կատարել արժեթղթերով առք ու վաճառքի, ռեպո գործարքներ առևտրային նստաշրջանի ընթացքում ձևավորվող գների միջակայքում`
- Արտասահմանյան մշտական գործընկերների հետ հուսալի և փոխշահավետ համագործակցությունը ընկերության հաճախորդներին արտասահմանյան շուկաներում շահավետ պայմաններով գործարքների իրականացման լայն հնարավորություն է ընձեռում :
- Ընկերությունը ցուցաբերում է անհատականեցված մոտեցում` յուրաքանչյուր հաճախորդի հատկացնելով անձնական կառավարիչ:
- Ընկերությունը կատարում է ՀՀ պետական և կորպորատիվ պարտատոմսերի, ինչպես նաև բաժնետոմսերի ամենօրյա գնանշումներ, ինչը թույլ է տալիս օպերատիվ տեղեկատվություն ստանալ շուկայի փոփոխությունների մասին, կատարել ընթացիկ գործարքներ, ինչպես նաև առավել արդյունավետ ներդնել և կառավարել միջոցները:
- Ընկերությունը պարբերաբար կազմում է վերլուծական նյութեր, որոնք ամբողջական տեսքով և անվճար հասանելի են մեր հաճախորդներին:
- Ընկերությունը մշակել և ներդրել է բրոքերային ծառայությունների մատուցման ճկուն սակագնային սանդղակ
Այս ծառայությունները մատուցվում են հաճախորդի և ընկերության միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա: Ընկերության հաճախորդ դառնալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և գործարքների կնքման համար հիմք հանդիսացող պատվերի (հայտի) ընդունումը և կատարումը սահմանվում է գործարքների կատարման ընթացակարգով և «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ` որպես արժեթղթերի հաշվառման և միասնական համակարգի անդամի կողմից իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին կորպորատիվ արժեթղթերով կարգավորվող շուկայում գործարքների կնքման նպատակով իրականցվող գործառնությունների Ընթացակարգով, իսկ գործարքների հետ կապված վճարումները և դրանց հաշվարկման կարգը սահմանվում են սակագնային սանդղակով:
Ներդրումները արժեթղթերում` ինչպես նաև յուրաքանչյուր տնտեսական գործնեություն իր մեջ պարունակում է որոշակի ռիսկեր և Ընկերությունը ցանկանում է սույն ինտերնետային կայքի այցելուների ուշադրությունը հրավիրել այն արժեթղթերի տեսակների նկարագրին որոնցում կարող են կատարվել ներդրումները և այդ արժեթղթերում ներդրումների հետ կապված ռիսկերի նկարագրին:
Ընկերության կողմից հաճախորդներին առառաջարկվող այս ծառայությունների մատուցումը սահմանվում, կարգավորվում և կանոնակարգվում է նաև համաձայն«ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ Բրոքերային գործառնությունների իրականացման կանոնների