ARM ENG            Renesa home Contact Us Site Map

Ընկերությունը առաջարկում է Պահառուական ծառայություններ Բրոքերային և Արժեթղթերի փաթեթի կառավարման ծառայությունների ներքո:

  Արժեթղթերի պահառության ծառայությունները ներառում են, մասնավորապես`

1)  արժեթղթերի հաշիվներ բացելը և վարելը` այդ հաշիվներով գործառնությունների ժամկետներն ու էական պայմանները գրանցելով.

2)   արժեթղթերի նկատմամբ հաճախորդի գույքային իրավունքների գրանցման հետ կապված ծառայություններ.

3)  այլ պահառուների մոտ արժեթղթերի անվանատեր հանդես գալը` որպես պահառության ծառայությունների իրականացման միջոց և երաշխիք.

4)   արժեթղթերից բխող իրավունքների իրականացման նպատակով թողարկողից կամ այլ պահառուներից օրենքով, ինչպես նաև  Հաճախորդի կողմից թողարկողին կամ այլ պահառուներին տեղեկությունների և փաստաթղթերի փոխանցումը.

արժեթղթերի նկատմամբ կամ դրանցից բխող սեփականության և այլ գույքային իրավունքները հաշվառելու, այդ իրավունքներն ամրագրելու, փոխանցելու, դադարեցնելու և այլ գործառնությունները գրանցելու հետ կապված այլ ծառայություններ, որոնց բովանդակության, մատուցման կարգի և փոխհատուցման վերաբերյալ Պահառուն և Հաճախորդը կպայմանավորվեն առանձին համաձայնագիր կնքելու դեպքում և միջոցով, որը կհանդիսանա սույն պայմանագրի անբաժանելի մասը:

Կանոնակարգող փաստաթղթեր՝ 

 

"Ռենեսա" ՓԲԸ Ներդրումային Ընկերություն։
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վարդանանց 16
Հեռ/Ֆաքս։ 54-83-83, 54-83-87, 54-87-87, էլ.փոստ։ info@renesa.am