ARM ENG            Renesa home Contact Us Site Map

Ընկերությունը առաջարկում է անհատ ներդրողներին ազատ դրամական միջոցների շահավետ ներդրման և ավելացման հնարավորություն:

Մեր ընկերության կողմից մշակված բրոքերային ծառայությունների փաթեթը հնարավորություն է տալիս անհատ ներդրողին նվազագույն գործառնական ռիսկերի պայմաններում արդյունավետ կերպով ներդրումներ կատարել արժեթղթերում և այլ ֆինանսական գործիքներում, խելամիտ ձևով կառավարել ներդրված միջոցները և արդյունքում ստանալ բարձր եկամուտներ :

Բրոքերային գործունեության շրջանակներում ընկերությունը հաճախորդի անունից և հաճախորդի հանձնարարականների հիման վրա իրականացնում է արժեթղթերի առք/վաճառք, ինչպես նաև այլ գործողություներ և գործարքներ` կապված բրոքերային գործունեության իրականացման հետ: Մեր ընկերությունը անհատ ներդրողներին մատուցում է հետևյալ բրոքերային ծառայությունները`

  • Հայաստանի ֆոնդային բորսայում արժեթղթերով
    (ՀՀ պետական և կորպորատիվ պարտատոմսերով ու բաժնետոմսերով) գործարքների իրականացում
  • արտասահմանյան բորսաներում արժեթղթերով գործարքների իրականացում
  • արտաբորսայական գործարքներ
  • ֆինանսական խորհրդատվություն:

Անկախ ներդրումների ծավալներից յուրաքանչյուր հաճախորդի կսպասարկի անհատական մենեջեր, որը շուկայական իրավիճակի ցանկացած փոփոխության մասին օպերատիվ տեղեկատվություն կտրամադրի և հաճախորդի ցանկությամբ կիրականացնի պարբերական ֆինանսական վերլուծությունների կազմում և տրամադրում:

Այս ծառայությունները մատուցվում են հաճախորդի և ընկերության միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա: Ընկերության հաճախորդ դառնալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և գործարքների կնքման համար հիմք հանդիսացող պատվերի (հայտի) ընդունումը և կատարումը սահմանվում է գործարքների կատարման ընթացակարգով    և  «ՌԵՆԵՍԱ»  ՓԲԸ` որպես արժեթղթերի հաշվառման և միասնական համակարգի անդամի կողմից իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին կորպորատիվ արժեթղթերով կարգվորվող  շուկայում գործարքների կնքման նպատակով իրականցվող գործառնությունների ընթացակարգով, իսկ գործարքների հետ կապված վճարումները և դրանց հաշվարկման կարգը սահմանվում են սակագնային սանդղակով և սակագների հաշվարկման կարգով:

Ներդրումները արժեթղթերում` ինչպես նաև յուրաքանչյուր տնտեսական գործնեություն իր մեջ պարունակում է որոշակի ռիսկեր և Ընկերությունը ցանկանում է սույն ինտերնետային կայքի այցելուների ուշադրությունը հրավիրել այն արժեթղթերի տեսակների նկարագրին, որոնցում կարող են կատարվել ներդրումները և այդ արժեթղթերում ներդրումների հետ կապված ռիսկերի նկարագրին:

Ընկերության կողմից հաճախորդներին առառաջարկվող այս  ծառայությունների մատուցումը սահմանվում, կարգավորվում և կանոնակարգվում է նաև համաձայն «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ Բրոքերային գործառնությունների իրականացման կանոնների  

 

 

"Ռենեսա" ՓԲԸ Ներդրումային Ընկերություն։
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վարդանանց 16
Հեռ/Ֆաքս։ 54-83-83, 54-83-87, 54-87-87, էլ.փոստ։ info@renesa.am