ARM ENG            Renesa home Contact Us Site Map

Ընկերությունն իր հաճախորդներին/անհատ ներդրողներին ընթացիկ արտարժութային գործարքներ կատարելու համար առաջարկում է գործառնությունների լայն հնարավորություններ, մասնավորապես`

Ընկերությունը կատարում է արտարժութային առաջին խմբի մեջ մտնող արժույթների ամենօրյա գնանշումներ, ինչը թույլ է տալիս օպերատիվ տեղեկատվություն ստանալ շուկայի փոփոխությունների մասին, կատարել ընթացիկ գործարքներ, ինչպես նաև առավել արդյունավետ ներդնել և կառավարել միջոցները:

Օտարերկրյա արժեթղթերում ներդրումներ կատարելուց` արտարժութային ռիսկից հեջավորելու համար Ընկերությունը իր հաճախորդներին առաջարկում է տարբեր ժամկետայնության և պայմաններով արտարժութային ֆորվարդ և սվոփ պայմանգրերի կնքում, որոնք լայնորեն օգտագործվում են միջազգային պրակտիկայում արտարժութային փոխարժեքների անցանկալի տատանումներից ապահովագրվելու և արտարժութային ռիսկի նվազեցման համար:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայի անդամ լինելը և նրա արտարժույթի առևտրային հարթակում տեղակայված սեփական տերմինալը թույլ է տալիս ուղղակի` առանց բանկային միջնորդավճարների կատարել արտարժույթի առք ու վաճառքի գործարքներ առևտրային նստաշրջանի ընթացքում ձևավորվող փոխարժեքների միջակայքում:

Այս ծառայությունները մատուցվում են հաճախորդի և ընկերության միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա: Ընկերության հաճախորդ դառնալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և գործարքների կնքման համար հիմք հանդիսացող պատվերի (հայտի) ընդունումը և կատարումը սահմանվում է գործարքների կատարման ընթացակարգով, իսկ գործարքների հետ կապված վճարումները և դրանց հաշվարկման կարգը սահմանվում են սակագնային սանդղակով և սակագների հաշվարկման կարգով:

Ընկերության կողմից հաճախորդներին առառաջարկվող այս  ծառայությունների մատուցումը սահմանվում, կարգավորվում և կանոնակարգվում է նաև համաձայն«ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ Բրոքերային գործառնությունների իրականացման կանոնների 

"Ռենեսա" ՓԲԸ Ներդրումային Ընկերություն։
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վարդանանց 16
Հեռ/Ֆաքս։ 54-83-83, 54-83-87, 54-87-87, էլ.փոստ։ info@renesa.am