ARM ENG            Renesa home Contact Us Site Map

Կորպորատիվ կառավարման սկզբունքները

"Ռենեսա" ՓԲԸ-ն հեռանկարային ծրագրերի զարգացման , ռիսկերի կառավարման և աշխատանքի արդյունավետության բարձրացման նկատառումներից ելնելով` կորպորատիվ կառավարման համար հիմք է ընդունել հետևալ սկզբունքները`

  • Հստակ ձևակերպված ռազմավարական ծրագրի առկայություն
  • Լիազորությունների և պարտականությունների հստակ տարանջատում
  • Շահերի բախման բացառում
  • Ընկերության գործնեության տեղեկատվական թափանցիկություն
  • Շարունակական մասնագիտական ուսուցումը
  • Աշխատանքի օբյեկտիվ գնահատում

Համաձայն "Ռենեսա" ՓԲԸ-ի գործնեության հեռանկարային զարգացման գործարար ծրագրի` Ընկերությունում Կորպորատիվ կառավարումը իրականացվում է Ընկերության կանոնադրության, "Արժեթղթերի շուկայի մասին" ՀՀ Օրենքի, "Բաժնետիրական ընկերությունների մասին" ՀՀ Օրենքի և ՀՀ ԿԲ կողմից սահմանված պահանջներին համապատասխան:

Ընկերության գործադիր մարմնի աշխատանքի գնահատումը

Ընկերության գործադիր մարմնի աշխատանքների գնահատման հիմք են հանդիսանում վերջինիս կողմից Ընկերության ընդհանուր ժողովին ներկայացվող եռամսյակային հաշվետվությունները, ինչպես նաև Ընկերության կողմից ամսեկան կամ եռամսյակային պարբերականությամբ հրապարակվող հաշվետվությունները, Ընկերության ներքին աուդիտի կողմից ներկայացվող հաշվետվությունները, ՀՀ ԿԲ ստուգման ակտերը, արտաքին աուդիտի անցկացման արդյունքները:

Գործադիր մարմնի աշխատանքները գնահատվում են նաև ելնելով գործադիր մարմնի կողմից`

  • Կորպորատիվ կառավարման սկզբունքների ներդրումից
  • Ընկերության ռազմավարական ծրագրի իրականացման արդյունքներից
  • Ժողովի կողմից ընդունված կարգերի ,կանոնակարգերի և այլ որոշումների պատշաճ կատարումից
  • Օրենսդրական նորմատիվների պահպանումից
  • Ընկերության ընթացիկ գործունեության արդյունավետ կառավարումից
  • Ֆինանսական շուկայում Ընկերության մրցունակությունը բարձր պահելու խնդրի իրագործումից
  • Ռիսկերի կառավարման քաղաքականության իրագործումից
  • Բյուջեի պլանավորումից և իրականացումից
  • Հաճախորդների շրջանակների մշտական ընդլայնումից
  • Բողոքների պատշաճ վերանայումից
  • Վարվող կադրային քաղաքականությունից

Ընկերության աշխատակիցների միջին եռամսյակային թիվը` 9:

"Ռենեսա" ՓԲԸ Ներդրումային Ընկերություն։
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վարդանանց 16
Հեռ/Ֆաքս։ 54-83-83, 54-83-87, 54-87-87, էլ.փոստ։ info@renesa.am